Բաժիններ՝

«Նա «Ռեալի» համար հսկայական նշանակություն ունի». Զիդանը՝ Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին

Սպասել վերամիավորմա՞ն:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձը:

«Ուզո՞ւմ եմ ես արդյոք Ռոնալդուի վերադարձը: Այդ հարցը հիմա տեղին չէ: Հենց այս պահին մենք 11 խաղ ունենք մինչև մրցաշրջանի վերջը և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Դուք շատ լավ գիտեք, թե ինչ նշանակություն ունի Կրիշտիանուն «Ռեալի» համար: Բայց այս պահին մենք կենտրոնանում ենք այլ բաների վրա»,- նշել է Զիզուն:

Ռոնալդուն հեռացավ «Ռեալից» նախորդ տարվա ամռանը՝ տեղափոխվելով «Յուվենթուս»: Նրա տրանսֆերի համար «բիանկոներները» վճարեցին 117 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս