Զարհուրելի պատկեր Փարաքարում և Մերձավանում. բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար:

Թեթեւ քամու արդյունքում մարդկանց տներն ու բակերը լցվում են փոշով: Ահազանգի հետքերով թերթն Արմավիրի մարզից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է այդ հանքեր եւ զարհուրելի պատկերի ականատեսը եղել:

Ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են, մինչդեռ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում:

Նշենք, որ այդ հանքերը շահագործման թույլտվություն ստացել են 2012թ., երբ բնապահպանության նախարարը (այժմ մեծ չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով մեղադրյալ) հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031