Բաժիններ՝

Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին հեռացվել է բժշկական պրակտիկայից

Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին ժամանակավորապես հառացված Է մասնագիտական պարտականությունների կատարումից իր պացիենտին խնամելիս խախտումների մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնել է The Mail on Sunday թերթը:

61-ամյա բուժքույր Պատրիսիա Դաուդին գիտնականին խնամել է 15 տարի, սակայն 2016 թվականի մարտին նա դադարել է իրականացնել Հոքինգի բժշկական խնամքը՝ նրա մասնագիտական գործունեությունը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի Բուժքույրերի եւ մանկաբարձների խորհրդի (NMC) որոշման կապակցույթամբ:

Հրատարակության տվյալներով՝ Դաուդիի նկատմամբ երկարատեւ հետաքննությունն սկսվել է Հոքինգի ընտանիքի կողմից տրված գանգատից հետո: Հրատարակության աղբյուրը, որը ծանոթ է այդ գործին, նշել է, որ բուժքրոջ դեմ առաջադրվել են «բավականին լուրջ» մեղադրանքներ, բայց թե հատկապես ինչ մեղադրանքներ, չի ճշտել: Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս