«Հանրապետության նախագահը, որպես պետության գլուխ, հետևում է Սահմանադրության պահպանմանը». պարզաբանում

«ՀՀ նախագահը պարբերաբար խախտում է Սահմանադրությունը» հրապարակման վերաբերյալ ներկայացնում ենք Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը.

«Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունն է Ազգային ժողովի ընտրությանը առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Վերոնշյալ լիազորությունն իրականացնելու համար ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ ստեղծելու կամ դրա վերաբերյալ համապատասխան կարգադրություն ընդունելու մասով որևէ իրավական սահմանափակում առկա չէ: Հավակնորդների կողմից փաստաթղթերի ներկայացման և քննարկման հրապարակային կարգի կիրառումը Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում իր լիազորությունը թափանցիկ իրականացնելու նպատակով:

Ցանկանում ենք հաստատել, որ Հանրապետության նախագահն իր վերոնշյալ սահմանադրական լիազորությունն իրականացնում է դրա սահմանադրական նպատակներին և Սահմանադրության պահանջներին համապատասխան:

Հանրապետության նախագահը, որպես պետության գլուխ, հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական ու համազգային շահերով»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031