
Դիետիկ կաթնաշոռային զեֆիր. կարելի է չվախենալ գիրանալուց

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 400 գ
2. Ժելատին – 20 գ (1 ճ/գ)
3. Կաթ – 200 գ
4. Շաքարի փոխարինիչ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը հարել բլենդերում:
2. Կաթի մեջ նախապես թրջած ժելատինը տաքացնել՝ մինչև լրիվ հալչելը:
3. Կաթնաշոռին ավելացնել շաքարի փոխարինիչը, հետո ավելացնել կաթնային ժելատինը, լավ հարել բլենդերում, լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը մի քանի ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը