«Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ տրամաբանությունը հասկանալ։

Ֆիքսենք մի քանի սկզբունքներ.

– Արցախի խնդիրն աշխարքաղաքական կոնֆլիկտ է։

– Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է: Հայաստանին և Ադրբեջանին «լուծման» առաջարկություններ անելուց նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որևէ մեկն իր վրա վերմակը չքաշի։

– Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարքաղաքական բևեռը Թուրքիայի հետ խնդիր ունի, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաև Ադրբեջանի միջոցով։ Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունը Իրանում նաև պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջև առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաև Իրանի ադրբեջանցիների գործոնը, բայց դա մշտական գործոն է։

– Եթե Ադրբեջանի «թուրքական քաղաքարտը» չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպայի դիրքորոշումներն լինեին ի նպաստ Ադրբեջանի։

– Ռուսաստանի պահով կա նաև ԵԱՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։

– Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարևոր է նկատի ունենալ՝ հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ։
Սրանք մշտական գործոններնեն, մնացածը ըստ իրավիճակի պետք է դիտարկվի»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ