«Եթե հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկին», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ Նախագահի ընտանիքում»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լիներ, քանի դեռ՝

1. Հայաստանում հաստատված չէ նախագահական կառավարման ձև և՝

2. այն ամրագրված չէ օրենսդրությամբ, չունի իր գրասենյակը, հատացված բյուջեն և հստակ սահմանված քաղաքական և հասարակական գործառութները:

Եթե ներկա իշխանությունների և նրանց համակիրների շրջանում կա ցանկություն հատուկ ընդգծել Փաշինյանի կնոջ քաղաքական առանձնահատուկ դերն ու կարգավիճակը, ապա պետք է հորինել նոր անուն:

Իսկ եթե, այնուամենայնիվ, հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկին», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ Նախագահի ընտանիքում, որը, կրկնում եմ, կլինի խիստ ձևական և պայմանական»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210544597811369

Տեսանյութեր

Լրահոս