«Վճարիր ինձ, և ես կհեռանամ». Ռամոսը՝ Պերեսին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կոնֆլիկտի մեջ է մտել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Այաքսը» ջախջախեց «Ռեալին» վերջինիս դաշտում և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Հոլանդական թիմի դեմ խաղից հետո «Ռեալի» հանդերձարան է մտել Ֆլորենտինո Պերեսը: Նա զայրացել է իր թիմի խաղացողների վրա, ինչպես նաև խոսել է խաղին մինչև վերջ տրվելու և ավելորդ հանգստյան օրերի մասին:
Բացի այդ, Պերեսն իր խաղացողների ելույթն անվանել է «ամոթալի»:
Այդ պահին, ինչպես հաղորդում է Marca-ն, երկխոսության մեջ է մտել Սերխիո Ռամոսը և ասել է. «Վճարիր ինձ, և ես կհեռանամ»:
32-ամյա ֆուտբոլիստն այդպես է արձագանքել ակումբից իրեն հեռացնելու Պերեսի սպառնալիքին:
Ռամոսն ավելացրել է նաև. «Ես ամեն ինչ տվել եմ հանուն այս խորհրդանշանի, ակումբի և նույնիսկ՝ հանուն քեզ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը