Բաժիններ՝

Մոուրինիոն կարող է գլխավորել «Ռեալը» մինչև «Վալիադոլիդի» հետ խաղը

Մադրիդ երկրորդ գալուստը շատ մոտ է:

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ» ոչ թե մրցաշրջանի վերջում, այլ մոտ օրերս:

Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է Սանտյագո Սոլարիի հեռացման տարբերակը և ուզում է նոր մարզչին տեսնել մինչև Պրիմերայի 27-րդ տուրում, մարտի 10-ին կայանալիք «Վալիադոլիդի» հետ խաղին: «Սերուցքայիններն» արդեն բանակցություններ վարել են Ժոզեի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ինչպես հաղորդում է AS-ը, Մոուրինիոն կասկածներ ունի վերադարձի հետ կապված՝ Մադրիդի որոշ խաղացողների հետ ունեցած ոչ այնքան լավ հարաբերությունների պատճառով:

Մոուրինիոն աշխատել է «Ռեալում» 2010-13թթ.:

«Ռեալի» վերջին երեք խաղերը՝ 2 պարտություն «Բարսելոնայից»՝ չեմպիոնական մրցավազքից և Իսպանիայի գավաթից դուրս թռնելով, և ջախջախիչ պարտություն «Այաքսից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031