Արդեն ազատման դիմումներ են գրել տալիս. խառնվել են իրար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

Իր հերթին դարձյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առաջարկում էր սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, հատկապես օնլայն տիրությում: Այս վերջին նախաձեռնությունն, ի դեպ, հարուցել էր ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլեւ հենց իր կուսակից պատգամավորներից շատերի դժգոհությունն ու անհանգստությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունները թեեւ դեռ կյանքի չեն կոչվել, բայց արդեն իսկ սկսել են ազդեցություն թողնել:

Մասնավորաբար, բուքմեյքերական ոլորտում լուրջ իրարանցում է առաջացել, եւ այդ ընկերությունների սեփականատերերն ուղղակի խառնվել են իրար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում գործող նմանատիպ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությունն օրերս իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ ստիպված են լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, եւ կանխավ ազատման դիմումներ է գրել տվել:

Ի դեպ, չի բացառվում, որ սա կարող է նաեւ առիթ լինել կադրային օպտիմալացման համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, առանց այդ էլ վերջին շրջանում այդ կազմակերպություններից որոշներն սկսել են վնասով աշխատել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031