Բաժիններ՝

Բժիշկները հայտնել են ոսկրածուծի փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ից և քաղցկեղից բուժված նոր հիվանդի մասին

Ոսկրածուծի փոխպատվաստումն օգնել է հաղթահարել մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) քաղցկեղով հիվանդ գերմանացի պացիենտի մոտ. փոխպատվաստման համար օգտագործվել են դոնորի բջիջները, որը ՄԻԱՎ-ի նկատմամբ իմունիտետ ունի հազվագյուտ բնածին մուտացիայի արդյունքում, իսկ դեպքն ինքը դարձել է երրորդը միջազգային պրակտիկայում:

Դրա մասին զեկուցումը, ինչպես հայտնել է New Scientist հանդեսը, ներկայացվել է Ռետրովիրուսներին եւ օպորտունիստական վարակներին նվիրված խորհրդաժողովում, որը մարտի 7-ին ավարտվել է Սիեթլում (Վաշինգտոն, ԱՄՆ)։

«Հիվանդի, որին գիտնականներն անվանել են «Դյուսելդորֆցի պացիենտ», աղիների եւ ավշահանգույցների բիոպսիան ՄԻԱՎ-վարակի առկայություն ցույց չի տվել երեք ամիս իմունոպատրաստուկի ընդունումից (եւ ոսկրածուծի նախորդող փոխպատվաստումից) հետո, սոսկ վիրուսի ծագումնաբանական ֆրագմենտներ, որոնք ունակ չեն տարածվելու, հայտնել է Աննամարի Վենսինգն Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) Բժշկական կենտրոնից, որն աշխատում է հետազոտության վրա: Նա հավելել է, որ դեպքը համանման է երկու նախորդներին՝ Բեռլինի եւ Լոնդոնի հիվանդների հետ կապված դեպքերին»,- գրել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս