Բաժիններ՝

Ռուս կանայք նշել են Մարտի 8-ի կապակցությամբ իրենց ամենացանկալի նվերը

Ռուսաստանում ապրող տղամարդիկ Կանանց միջազգային օրը պլանավորում են իրենց կանանց նվիրել ծաղիկներ, օծանելիք կամ կոնֆետներ: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) անցկացրած հարցման տվյալները:

«Տղամարդկանց ավելի քան երկու երրորդը (68 տոկոսը) Մարտի 8-ի առթիվ պլանավորում է կանանց նվիրել ծաղիկներ: Նվերների թոփում են նաեւ օծանելիքը, կոսմետիկան (23 տոկոս), կոնֆետները, ալկոհոլը, նրբախորտիկները (22 տոկոս), ընծայական սերտիֆիկատները (17 տոկոս), ինչպես նաեւ հուշանվերները, համերգի տոմսերը, ոսրկերչական զարդերը, կենցաղային սարքերը (10-ական տոկոս)»,- ասված է ՀԿՈՒՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Մինչդեռ Մարտի 8-ի նվերների վերաբերյալ կանանց ակնկալիքներն ու ցանկությունները նկատելիորեն տարբերվում են տղամարդկանց պատկերացումներից: Այսպես, կանանց մեծամասնությունը տոնի կապակցությամբ առավել նախընտրելի նվեր է նշել հանգտանալու մեկնելու ուղեգիրը:

«Կանանց 38 տոկոսը կցանկանար այդ նվերը ստանալ Մարտի 8-ի առթիվ, թեեւ տաղամարդկանց միայն 3 տոկոսն է պլանավորում այն նվիրել: Հարցվածների եւս 36 տոկոսը կցանկանար ստանալ ծաղիկներ: Կանանց գրեթե քառորդ մասը (23 տոկոսը) ուրախ կլիներ նվեր ընդունել համերգի կամ թատրոնի տոմս»,- վկայում են հարցման արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս