Բաժիններ՝

Հայաստանի մոբայլ օգտատերերի վրա բանկային տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են

Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018 թվականին բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։ Ադրբեջանում 2018 թվականին նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017 թվականի 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 42% և 0,05%։

Մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի և հավելվածների տվյալները։ Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար։ Մոբայլ բանկային տրոյացիները նաև հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։

Որոշ  վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետև ծրագիրը ձեռք է գցում բանկի SMS-ը և ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից։

Բանկային և այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է. դա անվտանգության լիարժեք երաշխիք չի տա, բայց այնտեղ տրյացիները հաստատ շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հարթակներից դուրս։ Նաև խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից  ծրագրային ապահովման տեղադրումը։

Հարկ  է նաև չմոռանալ համակարգի և հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։

Նաև անհրաժեշտ է լավ մտածել մինչև նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, և պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս և կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի և կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաև չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր։

 «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031