Բաժիններ՝

Գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթը

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկացնում եմ որ այսօր Գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթը և պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխել տեխնիկական բնութագրերը համապատասխանեցնելով գնումների մասին օրենսդրությանը։

Դեռևս նախորդ 9 Կամազների դեպքում ես բարձրաձայնեցի այս խնդիրը, սակայն աշխատակազմը ականջալուր չեղավ, իսկ քաղաքապետի տեղակալը վստահորեն հայտարարեց, որ գնումների մասին օրենսդրության խախտում չի եղել, իսկ հետագայում քաղաքապետի մամլո խոսնակը հավաստիացրեց, որ օրենքի տառը անգամ չի խախտվել․․․

Հարգելի գործընկերներ, երբ ես խնդիր եմ բարձրաձայնում, չեմ անում դա ձեզ սևացնելու նպատակով, այլ ակնկալում եմ խնդրի լուծում, իսկ դուք կարծես թե խնդիրը դնելով մի կողմ սկսում եք ինքնանպատակ հակադարձել ինձ։

Հուսով եմ, որ շտկված տեխնիկական բնութագրերով մրցույթը կհայտարարվի և լավագույն արժեքով և պայմաններով քաղաքապետարանը ձեռք կբերի նոր աղբահավաք մեքենաներ, որ կազմակերպությունից էլ որ դա լինի»։

https://www.facebook.com/khazhakyan/posts/1491522357648220

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031