Բաժիններ՝

Հնդկաստանը Սու-30ՄԿԻ կործանիչները կհանդերձի գերճշգրիտ իսրայելական ռումբերով. ANI

Հնդկաստանն իր Սու-30ՄԿԻ բազմանպատակային կործանիչները կհանդերձի Spice-2000 գերճշգրիտ իսրայելական ռումբերով, որոնք օգտագործվել են Քաշմիրի պակիստանյան մասում զինյալների վարժական ճամբարին հնդկական ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի ժամանակ: Այդ մասին մարտի 5-ին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան աղբյուրին:

«Ներկայում մեր այն ինքնաթիռների միակ տարատեսակը, որոնք կարող են ռումբերը նետել թշնամական թիրախների վրա, «Միրաժ-2000»-ն է: Իսկ այժմ մենք դրանք տեղակայում ենք Սու-30ՄԿԻ կործանիչների վրա՝ մեր ռազմաօդային ուժերի կրակային հզորությունը մեծացնելու համար»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Գործակալությունը հիշեցնում է, որ այսօրվա դրությամբ հնդկական բանակի զինանոցում կա Spice-2000 շուրջ 200 ռումբ, որոնք Իսրայելից գնվել են մի քանի տարի առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս