Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածուներից շանսեր ունեն միայն երկուսը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերեւս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել:

30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երեւանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան եւ այլն:

Սակայն թերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա թերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջեւ:

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միեւնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս