Ինչ առնչություն ունի Սամվել Ալեքսանյանը Համլետ Ղուշչյանի հետ․ պարզաբանում է գործարարը. «Ժողովուրդ»

«ԲԱՑ» թիվի-ի նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը երեկ hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն նախկինում առևանգել են։

Վերջինս նաև նշել էր, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։ «Ժողովուդ» թերթը կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը, ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման, նշեց․

«Ես էդ մարդուն չեմ ճանաչում, մենակ հեռուստացույցով եմ տեսել»։

Նա այլ հարցերի չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս