Բաժիններ՝

Չինաստանը 2020 թվականին տիեզերական ապարատ կարձակի դեպի Մարս

Չինաստանը 2020 թվականին տիեզերական ապարատ կարձակի դեպի Մարս: Այդ մասին երկրի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի բացմանը հայտարարել է ազգային լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Ու Վեյժենը: Գիտնականի ելույթի հոլովակը հրապարակել է CCTV+ հեռուստաալիքը:

«Հաջորդ տարի զոնդ կարձակվի Մարսի ուսումնասիրման համար, որը պտույտ կգործի այդ մոլորակի շուրջ, վայրէջք կկատարի նրա վրա եւ կիրականացնի մուլորակի զոնդավորում»,-պարզաբանել է մշակողը:

Նրա խոսքով՝ Chang՚e 5 լուսնային առաքելությունը, որի ընթացքում պլանավորվում է լուսնային բնահողի նմուշներ հասցնել Երկիր, կգործարկվի 2019 թվականի վերջին: «Եթե դա տեղի ունենա, Չինաստանը երրորդ երկիրը կդառնա ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո, որը հաջողությամբ կիրագործի այդ քայլը»,-նշել է գլխավոր կոնստրուկտորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031