ԿԴՄՄ նախագահ Անդերս Պաստրանայի  և ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստանում գտնվող Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հյուրերը շրջայց են կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նախագահ Պաստրանան գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031