Բաժիններ՝

Նա կարող է նոր պատմություն գրել իր համար. «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին գովեստի խոսքեր է հնչեցրել Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը, Ունայ Էմերին ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ անձնավորություն է, ով տիրապետում է մի քանի լեզուների:  «Նա տարբեր երկրներում աշխատելու փորձ ունի: Որպես ֆուտբոլիստ՝ նա լավ կարիերա ունի: Նա կարող է աճ արձանագրել ու նոր պատմություն գրել իր համար»,- ասել է Էմերին:

Նա հավելել է, որ Մխիթարյանը կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, օգնել թիմին աջ կիսապաշտպանի, ձախ կիսապաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում: Նա թիմին շատ է օգնում պաշտպանվելու և հարձակվելու ընթացքում: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, քանի որ բոլոր խաղացողները շատ են սիրում նրան»,- եզրափակել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս