Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացման ազգային ծրագիրը

ՀՀկառավարությունը հաստատեց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին որոշումը կառավարության փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Այս ոլորտում Հայաստանի ազգային ծրագրի մշակումը հնարավորություն կտա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ լուծում տալ ՀՀ-ի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի, օրինակ՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական և սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս