Բաժիններ՝

Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին կմեկնի՞ Լոս Անջելես

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել՝ նշելով, որ ապրիլի 7-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու ճաշկերույթ՝ նվիրված տեղի հյուպատոսարանի հիմնադրման 25-ամյակին։ Ըստ պարբերականի, ճաշկերույթին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև՝ բազմաթիվ հայտնի գործիչներ։

«Հոբելյանական միջոցառումը կմեկնարկի ընդունելությամբ, կշարունակվի մշակութային պաշտոնական ծրագրերով, այնուհետև՝ ճաշկերույթով։ Միջոցառումը տեղի կունենա «Գլենդել Հիլթոն» հյուրանոցում։ Գալա-ճաշկերույթի ընթացքում պատվի կարժանանան գլխավոր հյուպատոսության բարեկամների հիմնադիր-խումբը և «Հայաստանի տուն» կազմակերպության հոգաբարձուների և տնօրենների խորհրդի անդամները։

Առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատակազմը և 25-ամյակի կազմկերպչական կոմիտեն հանդես կգան հոբելյանական միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկություններով»,- նշել է պարբերականը։

168.am-ը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից փորձեց ճշտել, թե ՀՀ վարչապետի տիկինն ի՞նչ նպատակով է մասնակցելու ճաշկերույթին և Լոս Անջելես ի՞նչ միջոցներով է մեկնելու։

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում։

Հարցին՝ այսինքն՝ Աննա Հակոբյանը հրավեր չի՞ ստացել, Հ. Հարությունյանն ասաց. «Այս պահին ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում նշված լուրի հետ կապված»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս