
«Իսպանիայի գավաթը միակն է, որ ես դեռ չեմ նվաճել: Դրա համար ես առանձնապես մտահոգված եմ». Ասենսիո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակիչի «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ առաջին խաղը ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:
«Մենք պետք է ակտիվորեն գործենք խաղի սկզբից՝ մեր երկրպագուների աջակցությամբ: Իսպանիայի գավաթը միակ գավաթն է, որ ես դեռ չեմ նվաճել «Ռեալի» հետ: Դրա համար ես առանձնապես մտահոգված եմ:
Մենք գիտենք, որ սա մեզ համար շատ կարևոր պահ է: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք բոլոր մրցաշարերում, որտեղ մենք մասնակցում ենք: Մենք միասնաբար պետք է գործենք»,- ասել է Ասենսիոն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ կեսգիշերին:
Սիրարփի Աղաբաբյան