
«Մտածում էի, որ ես էի հանգստյան օրերի արքան, բայց հետո տեսա Մեսսիին». Դելոֆեու

Անգլիական «Ուոտֆորդի» ֆուտբոլիստ Ժերար Դելոֆեուն, ով նախկինում հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնայում», հիացած է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի խաղով: Հիշեցնենք, որ արգենտինացին երեք գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության վերջին տուրում:
Անգլիայի առաջնության վերջին խաղում Դելոֆեուն ևս 3 գոլի հեղինակ էր դարձել:
«Մտածում էի, որ ես էի հանգստյան օրերի արքան, բայց հետո տեսա Մեսսիին:
Նա պարզապես անհավանական ֆուտբոլիստ է: Ես մեծ հաճույքով եմ հետևում նրա խաղին»,- նշել է Դելոֆեուն:
Սիրարփի Աղաբաբյան