«Սուրճ խմելիս ծիծաղում եմ՝ կարդալով իմ հեռանալու լուրերը». Ռակիտիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է «Սևիլիայի» նկատմամբ հաղթանակի մասին (4:2):
«Մեսսին այս խաղում կարևոր դեր խաղաց, նա կարևոր դեր է խաղացել նաև մի քանի օր առաջ և ապագայում էլ կունենա: Նա թիմի ամենակարևոր խաղացողն է, ով արդյունք է տալիս: Տուր Մեսսիին մի փոքր ազատ տարածություն, և նա կշրջի խաղը: Շատ ուրախ եմ Մեսսիի և Սուարեսի համար, ովքեր կրկին կարողացան գոլեր խփել:
Կլասիկո՞ն: Մենք ցանկանում ենք ներդնել մեր ուժերի 100 տոկոսից ավելին, խաղալ լավագույն կերպով: Հիմա շատ կարևոր օրեր են մեզ համար, օրացույցը շատ հագեցած է: Առաջինը, պարտադիր պետք է անցնել Գավաթի եզրափակիչ:
Իմ ապագա՞ն: Ես դեռ երեք տարուց ավելի ժամանակով պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ես ուզում եմ մնալ այստեղ: Ես հպարտ եմ, որ ինձնով հետաքրքրվում են թոփ-ակումբներ, եթե, իհարկե, դա ճիշտ է: Բայց ես ինձ տեսնում եմ միայն այստեղ: Սուրճ խմելիս ծիծաղում եմ՝ կարդալով իմ հեռանալու լուրերը»,- նշել է Ռակիտիչը:
Սիրարփի Աղաբաբյան