
Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության թեստ պահանջել

Չինաստանի իշխանություններն աշխատանքի շուկայում խտրականության դեմ պայքարի շրջանակում արգելել են գործատուներին աշխատանքի ընդունման ժամանակ կանանցից հարցնել ընտանեկան կարգավիճակի մասին ու պահանջել հղիության թեստ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր որոշումը միտված է նպաստել կանանց համար աշխատանքային պայմանների բարելավմանը:
Ըստ ընդունված նորմերի՝ արգելքը խախտող գործատուները տուգանվելու են 10-50 հազար յուան (1.5-7.4 հազար ԱՄՆ դոլար) գումարի չափով: Ավելի լուրջ խախտումների պարագայում կազմակերպությունն անգամ կարող է զրկվել լիցենզիայից: