Հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը կանխարգելող միջոց. այն նվազեցնում է արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրում է լյարդը

Livingtraditionally.com կայքը ներկայացրել է գերմանական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր:

Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է  կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:

Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 4 սխտոր
  • 3-4 սմ կոճապղպեղ
  • 4 կիտրոն
  • 2լ  ջուր

Պատրաստման եղանակը

Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:

Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը:

Ամեն օր, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ,  դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս