
Հայ շախմատիստների մեծամասնությունը հաղթանակ են տոնել «Աէրոֆլոտ օփեն»-ի 3-րդ տուրում

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտ»-ի միջազգային բաց մրցաշարի հերթականտ տուրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար:
Մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Միայն Արամ Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Այժմ Հայկ Մարտիրոսյանն ունի 2,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորը:
Մրցաշարի B ենթախմբում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Վահե Բաղդասարյանը, Հովիկ Հայրապետյանը: