Ջերմուկում ձյան շերտն ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա

Փետրվարի 22-ին՝ ժամը 15:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան շերտը վնասել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և ցուցիչների վահանակը, իսկ վարորդ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) դեմքի հատվածում ստացել է վնասվածք: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են վնասված դիմապակին:

Տեսանյութեր

Լրահոս