Բաժիններ՝

Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված ռումբ վնասազերծող ռոբոտն արդեն հանձնվել է շահագործման:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ռոբոտը սկսել է օգտագործվել Ստամբուլի  անվտանգության ուժերի սակրավորների ստորաբաժանումներում։

Ստամբուլում այս պահին 3 նման ռոբոտ է օգտագործվում։ Այն ունակ է աշխատելու մինչև -20 աստիճան ցուրտ և +69 աստիճան շոգ եղանակային պայմաններում։ Կարող է առանց ընդմիջման աշխատել 4 ժամ։ Ռոբոտը հնարավորություն ունի աշխատելու նաև ստորջրյա տեղանքում:

Հետաքրքրական է, որ ռոբոտին տրվել է Օսմանյան կայսրության առաջին սուլթան Օսման առաջինի հոր՝ Էրթուղրուլի անունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728