Դեսպան Նազարյանը հանդիպում է ունեցել Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարքի հետ
Հռոմի քահանայապետական հայկական վարժարանում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս XX հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-վատիկանյան առկա բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են վաղեմի հոգևոր, մշակութային, միջանձնային ու միջեկեղեցական կապերի վրա։ Կարեն Նազարյանը նշվեց նաև, որ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացմանը և այս համատեքստում կարևորում սփյուռքի դերակատարումն ու ջանքերի համատեղումը։
Կաթողիկոս Պատրիարքն իր աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան օրհանբեր և արդյունավետ դիվանագիտական առաքելություն։