«Հարձակվում են նույնիսկ այնպիսի հսկաների վրա, ինչպիսիք են Մոուրինիոն և Ալգերին». Գատուզոն՝ քննադատության մասին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հիշել է այն ժամանակաշրջանը, երբ իրեն քննադատում էին:
««Միլանը» պետք է կատարելագործվի, բայց լինում են խաղեր, ինչպես «Ատալանտայի» դեմ, երբ պետք է սպասել համապատասխան պահի, որպեսզի հասցնես պատասխան հարվածը:
Ինչ վերաբերվում է ինձ, պետք չէ ամեն անգամ ինձ գովաբանել: Հիմա գործերը լավ են ընթանում, բայց երբ ինձ սուր քննադատում էին, աշխատում էի, որքան հանրավոր է՝ քիչ խորանալ դրա մեջ և կատարել իմ աշխատանքը:
Մեր օրերում հարձակվում են նույնիսկ այնպիսի հսկաների վրա, ինչպիսիք են Մոուրինիոն, Անչելոտին և Ալգերին»,- Գատուզոյին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը