Բաժիններ՝

Արտահանման ապահովագրական գործակալության ղեկավարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Իտալական կողմի նախաձեռնությամբ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության /ՀԱԱԳ/ և Իտալիայի ներդրումների ու արտահանման աջակցման ընկերության /SACE S.p.a./ միջև 2016 թվականին կնքված Հուշագրի շրջանակներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ երկու ընկերություններն էլ հանիսանում են Բեռնի միության լիիրավ անդամ։

Քննարկվել են նաև արտահանման ապահովագրության ոլորտում հայ-իտալական համագործակցության այլ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս