«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին». Գրեմինգեր

ԵԱՀԿ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական դերակատարությանը և ակնկալում է առաջընթաց տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարվող բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կառույցի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում իր ելույթում: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին»,- հայտարարել է Գրեմինգերը:

Նա ընդգծել է տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր միջնորդական առաքելություններում ԵԱՀԿ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728