
Պաատա Բուրչուլաձեն ելույթ կունենա Երևանում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին ելույթ կունենա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն:
Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող մեծանուն երգիչը կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: