
«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են». Նիկոլ Փաշինյան

«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել:
Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 և ավելի: Նա շեշտեց, որ իրեն չի հետաքրքրում՝ տվյալ անձը ո՞ր կուսակցության անդամ է, ի՞նչ պաշտոնի է, ի՞ր, թե՞ հարևանի ըտանիքի անդամ է. « ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»:
Ն.Փաշինյանը նշեց, որ այս թեմաներով քննարկումեր պարբերաբար ունենում են, ուղղակի սա պետք է գիտակցել: