
Իռլանդիայի բնակիչը հանրապետության համար ռեկորդային 175 մլն եվրո է շահել վիճակախաղով

Իռլանդիայի բնակիչը, որի անունը չի նշվում, հանրապետության համար ռեկորդային ավելի քան 175 մլն եվրո է շահել EuroMillions վիճակախաղով: Այդ մասին հայտնել է Ազգային վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Դոնոհյուն:
«Վիթխարի շահումը ցնցում կդառնա տոմսի տիրոջ համար»,- փետրվարի 20-ին ասել է նա հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային: Սա Իռլանդիայի ներկայացուցիչների թվով 14-րդ շահումն է եւ ամենախոշորը երկրի պատմության մեջ, նշել է Դոնոհյուն:
Խոշորագույն ջեքփոթի նախորդ տերը Դոլորես Մակնամարան էր Լիմերիկից, որը 2005 թվականին շահել էր 115 մլն եվրո:
EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից, սկզբնապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ դրան միացան Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: