
Կարևոր քննարկում. Հրավիրել են Արտակ Զեյնալյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 1 օրը հաշվել որպես 1,5 օր, որը որոշ չափով կկրճատեր կալանավորների պատժաժամկետը: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: