«Լիվերպուլ»-«Բավարիա». գերմանացիները պետք է ապացուցեն իրենց կարգը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի գլխավոր հանդիպումներից մեկում «Լիվերպուլը» կհանդիպի «Բավարիային»:
Զարմանալի է, բայց այս թիմերը գրեթե չեն խաղացել իրար դեմ: Դժվար է հիշելը, թե երբ է դա վերջին անգամ տեղի ունեցել: 2001 թվականին այս թիմերը հանդիպել են իրար Սուպերգավաթում: Այն ժամանակ գերմանական ակումբը պարտվեց 2:3 հաշվով: Դրանից առաջ թիմերը հանդիպել էին իրար 1981 թվականին Չեմպիոնների գավաթի 1/2 եզրափակչում:
Անգամ անցյալ տարի այս հակամարտությունը ավելի հնչեղ անոնս կունենար, քան հիմա: Սակայն, այս տարի կարելի է անգամ նշել այս զույգի ֆավորիտին՝ անգլիական ակումբին: Սակայն, մյունխենյան ակումբը կարող է ապացուցել, որ խնդիրները միայն ժամանակավոր են և իրենք դեռ ծանրակշիռ ասելիք ունեն և կարող են գրավել եվրոպական հարթակը:
«Լիվերպուլ»
«Լիվերպուլը» փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:
«Բավարիայի» հետ հանդիպումից առաջ «Լիվերպուլի» երկրպագուները նույնպես մտահոգված են: Մերսիսայդցիները հաղթել են վերջին յոթ պաշտոնական խաղերից միայն երեքում:
Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր լիգայում գրեթե կորցրեց առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամաբ՝ ոչ-ոքի խաղալով «Լեսթերի» (1:1) և «Վեսթ Հեմի» (1:1) հետ: Չնայած վերջին տուրում «Լիվերպուլը» կարողացավ հաղթահարել «Բորնմութի» արգելքը (3:0):
Այնուամենայնիվ, «Լիվերպուլի» հիմնական խնդիրները «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ պաշտպանական գծում են: Որակազրկման պատճառով չի խաղա վան Դեյկը: Բացի այդ, Ջո Գոմեսը դեռևս չի ապաքինվել, իսկ Լովրենն էլ ապաքինվել է մասամբ:
«Բավարիա»
«Բավարիան» նույնպես բոլորովին հարթ չի անցկացնում այս մրցաշրջանը: Գերմանացիների ոչ ստաբիլ խաղը հանգեցրել է նրան, որ այս խաղում ակնհայտ ֆավորիտը անգլիական ակումբն է:
Հիմա մյունխենյան ակուբի գործերը Բունդեսլիգայում այնքան էլ վատ չեն, քանի որ ոչ միանշանակ է սկսել խաղալ «Բորուսիան»: Նիկո Կովաչի թիմը ընդամենը 2 միավոր է զիջում իր հիմնական մրցակցին և մեկ խաղ ավելի քիչ է անցկացրել:
«Բավարիան» հաղթել է մրցաշրջանի երկրորդ հատվածի 6 խաղերից հինգում, բայց ոչ մի խաղում սեփական դարպասը անառիկ չի պահել: Նախորդ հինգ պաշտոնական հանդիպումներում մյունխենյան ակումբը ջախջախեց «Շտուտգարտին» (4:1), հաղթեց «Շալկեին» (3:1) և «Աուգսբուրգին» (3:2), շրջանցեց Գերմանիայի գավաթում «Գերտին» (3:2) և պարտվեց միայն «Բայերին» (1:3):
Չեմպիոնների լիգայում, ի տարբերություն «Լիվերպուլի», «Բավարիան» գրավեց առաջին տեղը խմբում: «Բավարիան» միավորներ կորցրեց միայն «Այաքսի» հետ խաղերում (3:3, 1:1): Մյուս բոլոր խաղերում մյունխենցիները հաղթել են:
Եթե «Լիվերպուլը» կազմի խնդիր ունի պաշտպանական գծում, ապա «Բավարիայում» այս հանդիպման համար անհասանելի մի քանի կարևոր հարձակվողներ: Նախևառաջ դա Արիեն Ռոբենն է, ով խնդիրներ ունի մկանների հետ: Թոմաս Մյուլլերը որակազրկված է, իսկ Սանդրո Վագները հեռացել է ակումբից:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Էնֆիլդում» «Լիվերպուլը» հաղթել է վերջին 11 պաշտոնական հանդիպումներից 10-ում
• Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» անպարտելի տնային շարքը հավասար է հինգ հանդիպումների
• «Բավարիան» պարտվել է նախորդ 14 պաշտոնական հանդիպումներից միայն 1-ում
• Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում «Բավարիայի» անպարտելի շարքը հավասար է ութ հանդիպումներին
Անկասկած, սա շատ բարդ խաղ կլինի, ինչպես հյուրընկալվողների, այնպես էլ հյուրերի համար: Երկու թիմերի համար էլ սա կլինի այս մրցաշրջանում կարևոր փորձություն:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ կեսգշերին:
Սիրարփի Աղաբաբյան