
«Հուսով եմ, որ 5 տարվա ընթացքում կհաղթենք Չեմպիոնների լիգան». «Լիոնի» նախագահ

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը պատմել է Չեմպիոնների լիգայում ֆրանսիական ակումբի նպատակների մասին:
«Գիտեմ, որ դա կստիպի Ձեզ ժպտալ, բայց ես հուսով եմ, որ մենք 5 տարվա ընթացքում կհաղթենք Չեմպիոնների լիգան: Չեմ ուզում հեռանալ, քանի դեռ չեմ հաղթել այդ տիտղոսը:
Մեր կանանց թիմը 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Տղաների համար դա Սուրբ Գրաալն է: Իսկ ընդհանուր առմամբ, 75 տարեկանը լավ տարիք է թոշակի անցնելու համար»,- Օլյասին է մեջբերում beIN Sports-ը՝ հղելով Le Figaro-ին:
Այս տարվա մարտին կլրանա Օլյասի 70-ամյակը: Նա գլխավորում է ֆրանսիական ակումբը 1987 թվականից:
ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Լիոնը» կխաղա «Բարսելոնայի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին, «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը