Բաժիններ՝

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով): Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,-գրված է Սիմոնյանի գրառման մեջ:

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728