
Թեստ. ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Առլեկինո: Դեմ չեք բաց թողնել անցյալը: Հստակ հիշում եք՝ ինչ է եղել և ինչ չի եղել, ինչ կարող էր լինել, բայց դրական եք տրամադրված: Ապագան շատ կարևոր է ձեզ համար: Գիտեք, որ չեք կարող առաջ շարժվել, եթե առաջ չնայեք:
Ընկերները կարծում են, որ միշտ հեշտությամբ եք առաջ շարժվում: Իրականում գիտեք, որ միակ ճանապարհն առաջ շարժվելն է:
Գանգ: Ձեզ համար դժվար է ազատվել անցյալի խնդիրներից: Մելանքոլիկ եք, մարդ, ով զգում է, որ անցյալում ավելի լավ էր:
Անհանգստանում եք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում, դժվարությամբ եք որոշումներ կայացնում, չեք սիրում անկանխատեսելի իրավիճակներ: Նախընտրում եք մնալ հարմարավետության սահմաններում, ինչը որոշ դեպքերում նշանակում է՝ մնալ անցյալում:
Հոգու խորքում գիտեք, որ հարկավոր է բաց թողնել անցյալը՝ առաջ շարժվելու համար: Հարկավոր է ընդամենն առաջին քայլն անել:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը