
10 մթերքներ, որոնք կմաքրեն ձեր մարմինն ու կբարելավեն ձեր առողջությունը

Հավասարակշռված սննդակարգը դեպի օպտիմալ առողջություն տանող բանալին է։ Կան շատ մթերքներ, որոնք կարող են տոքսիններից ազատել ձեր մարմինը, ձեր բջիջներից հեռացնել թույներն ու վերականգնել առողջությունը։
Եվ այսպես, ո՞ր մթերքները պետք է լինեն ձեր ամենօրյա սննդի ցանկում։
Կիտրոն։
Հարուստ են վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որոնք կարող են ամրացնել իմունային համակարգն ու օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Դետոքսիկացիայի ամենաարդյունավետ մթերքներից են։
Լոլիկ։
Ձեր առողջությունն ամուր պահող և սիրտ-անոթային համակարգի լավ աշխատանքի համար պատասխանատու C վիտամինի և այլ կարևոր սննդարար նյութերի հիանալի աղբյուր են։
Խաղող։
Մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու այլ միացություններ է պարունակում, որոնք կարող են կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրել արյունը, լավացնել մարսողությունը, մաքրել բջիջներն ու բարելավել լյարդի ֆունկցիան։
Նեխուր։
Անկասկած, ամենաօգտակար բանջարեղեններից է։ Նեխուրն օժտված է ձեր մարմնից թունավոր տոքսինները և թափոնների կոմպոնենտները հեռացնելու ունակությամբ։ Բացի դրանից, այն գործում է որպես հզոր միզամուղ միջոց ու կարող է կանխել հեղուկի կուտակումը։
Ծնեբեկ։
Ձեր մեզից հեռացնում է տոքսինները ու մանրակրկտորեն մաքրում է ձեր մարմինը։ Այն լի է անհրաժոշտ սննդարար նյութերով, որոնք կարող են բարելավել ձեր ընդհանուր առողջական վիճակը։
Խնձոր։
Խնձորը ձեր օրգանիզմի համար տարբեր ձևերով կարող է օգտակար լինել։ Այն հարուստ է բջջանյութով, որը հայտնի է խոլեստերինը վերահսկողության տակ պահելու իր ունակությամբ, կարող է արյունը մաքրել վտանգավոր տոքսիններից ու պահպանել հոգեկան առողջությունը։
Նուռ։
Նուռն ազդում է՝ որպես բջջանյութով հարուստ դիուրետիկ։ Այն պարունակում է C վիտամին ու շաքարի ցածր պարունակությամբ հակաօքսիդանտներ։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ այս պտուղը կարող է արդյունավետ կերպով պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ, ներառյալ՝ չարորակ ուռուցքները։
Սոխ։
Կարմիր սոխը չափազանց օգտակար բանջարեղեն է, որն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով։ Շատ էֆեկտիվ է ձեր օրգանիզմը թույներից մաքրելու գործում։
Այս բանջարեղենը մարսողության հետ խնդիրներ ունենալու դեպքում անհավանական արդյունքներ է գրանցում։ Դուք այն կարող եք ներառել աղցանների ու տարատեսակ ճաշատեսակների մեջ, որպեսզի դրանց բացառիկ բույր ու համ հաղորդեք։ Կատարյալ արդյունքների հասնելու համար օգտագործեք օրգանական սոխ։
Արտիշոկ։
Արտիշոկը շատ օգտակար է ձեր լյարդի առողջության համար։ Նրանք կարող են կանխել հեղուկի կանգը ձեր օրգանիզմի դետոքսիկացիայի ժամանակ։
Մաղադանոս։
Հզոր հակաբորբոքային խոտաբույս է, որը կարող է արդյունավետ կերպով մաքրել երիկամները, լյարդը և աղիքային տրակտը։ Այն հակաօքսիդանտների ու ֆլավոնոիդների գերազանց աղբյուր է։
Մաղադանոսն օժտված է աղի արտազատումը խթանելու և հեղուկի կուտակումը կանխելու ունակությամբ։ Առավելագույն արդյունք ունենալու համար այն ընդգրկեք ձեր ամենօրյա սննդակարգում կամ օգտագործեք թեյի տեսքով։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը