
Թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայի Աղրը շրջանի հանրապետական դատախազության որոշմամբ 55 ընդդիմադիր է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Ձերբակալվածների մեջ են նաև Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները:
Կուսակցության ձերբակալված անդամներից 2-ը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներ են: