
Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գների աճի ֆոնին: Այդ մասին հայտնել է Buenos Aires Times-ը:
«Մեր առջեւ կրկին ծառացել է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը:
2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական ժամկետի սկսվելուց ի վեր Արգենտինայում էլեկտրաէներգիայի գինն աճել է 2,1 տոկոսով, գազինը՝ 3 տոկոսով: Գների աճի պատճառը կառավարությունում համարում են այն մեծաթիվ սուբսիդիաների չեղարկումը, որոնք սահմանվել էին նախկին վարչակազմի կողմից:
2018 թվականին Արգենտինան հայտնվել էր ծանր տնտեսական ճգնաժամի ճիրաններում, ինչը կառավարությանը հարկադրեց 56 մլրդ դոլարի չափով փոխառություն վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://twitter.com/Ruptly/status/1095865207405117440?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1095865207405117440&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F964229.html