Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան առաջին անգամ զբոսաշրջության ուղղություն է բացում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են առաջին տուրիստական ուղղությունը թագավորությունում, խոսքը վերաբերում է Ալ Ուլա համաշխարհային ժառանգության բնական եւ մշակութային հուշարձանին, որը գտնվում է Էլ Մադինայի նահանգում՝ Էր Ռիադից հազար կիլոմետր հեռավորության վրա։

Տարածաշրջանում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ երկրի համար առաջին հուշարձանը՝ հնագիտական օբյեկտների վիթխարի համալիրը՝ Մադիան Սալիհ հնադարյան դամբարանները, ինչպես նաեւ ժայռի տեսքով արեւի ժամացույցը՝ Տանտորան, միջնադարյան արաբական քաղաքի ավերակները:

Առողջավայրի զարգացման նախագծի համակարգողների խոսքով՝ վերջին տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան է այցելել շուրջ 30 հազար մարդ: Սաուդացի արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը փետրվարի 10-ին այցելել է Ալ Ուլա եւ պաշտոնապես ներկայացրել երկրի առաջին տուրիստական կլաստերի զարգացման ռազմավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Հանդնսավոր արարողությունը կայացել է «Ալ Մարայա» համերգասրահում, որը կառուցված է անապատի մեջ: Դահլիճում հավաքվել էին սաուդյան պետության ընտրախավը, տարբեր երկրների դեսպաններ, գործարար շրջանների եւ համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս