«Եթե կան շահարկումներ, դրա լավագույն ուղին ճիշտ իրավական լուծումը բացատրելն է». Անդրանիկ Քոչարյան

«Դուք պետք է հետևեիք կառավարության հաղորդագրությանը: ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը տվել է իրավական հիմքի մասին բացատրություններ՝ հումանիտար առաքելությամբ մասնագետների խումբ Սիրիա ուղարկելու առնչությամբ: Եթե իրավական խնդիրներ կան, հանձնաժողովը որևէ կաշկանդվածություն չունի դա ուսումնասիրելու, իսկ եթե կան շահարկումներ, դրա լավագույն ուղին ճիշտ իրավական լուծումը բացատրելն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու փաստին:

Նա նշեց, որ խումբը կազմված է մասնագետներից՝ բժիշկներից և սակրավորներից. «Մեր հայրենակիցները Հալեպում, ընդհանրապես՝ Սիրիայում բնակվող, միայն կոգևորվեն դրանից»:

Տեսանյութեր

Լրահոս