
Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտը հեշտ է համարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հեշտ է համարում պրոֆեսիոնալ ռինգում տոնած 10-րդն հաղթանակը:
«Մենամարտին շատ լավ էինք նախապատրաստվել: Նախատեսված էր 8 ռաունդ մենամարտել, բայց հարվածը ճիշտ ժամանակին հասավ իր նպատակին և ավարտվեց մենամարտը 1 րոպեում: Մտածում էի, որ կարող եմ շուտ մենամարտը եզրափակել, բայց ոչ այսքան արագ: Նույնիսկ ձեռքիս վրա զգացի, որ հարվածը շատ ուժեղ էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիցյանը:
Խոսելով մրցակցի մասին` բռնցքամարտիկը ընդգծեց, որ հակառակորդին լավ ծանոթ չէր, քանի որ համացանցում նրա մենամարտից տեսագրություններ չկան: «Միտք կար, որ հակառակորդս մեքսիկա-արգենտինական բռնցքամարտ կարող էր