
«Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ»

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե նախարարության անվանումն է կարևոր, այլ դրա մշակած քաղաքականությունը:
«Մենք պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք: Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ: Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց Կարապետյանը:
Վարազդատ Կարապետյանը նաև նշեց, որ տրամաբանական է, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեջ: