Բաժիններ՝

Facebook Messenger-ում արդեն հնարավոր է ջնջել ուղարկված հաղորդագրությունները

Facebook Messenger-ում արդեն հնարավոր է ջնջել ուղարկված հաղորդագրությունները, սակայն դրա համար տրվում է միայն 10 րոպե:

Facebook-ը իր մեսինջերում ավելացրել է ուղարկված հաղորդագրությունը չեղարկելու գործառույթ: Սա շատ օգտակար է նրանց համար, ովքեր պատահմամբ կամ սխալմամբ են ուղարկել հաղորդագրությունը: Պետք է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «Ջնջել բոլորի համար» հրամանը:

Նախորդ տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ի տարբերություն Facebook-ի շարքային օգտատերերի, կարողանում է ջնջել իր ուղարկած հաղորդագրությունները: Երբ մամուլը գրեց այդ մասին, օգտատերերը պահանջեցին, որ այդ գործառույթը հասանելի լինի բոլորի համար: Ընկերությունը խոստացավ անել դա մի քանի ամիսների ընթացքում, սակայն գործառույթը մասամբ հասանելի դարձավ միայն հիմա:

Հայտնի մեսինջերներից առաջինը նման գործառույթ ավելացրեց Viber-ը: Դա տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերին: Telegram-ում նման գործառույթ ավելացավ 2017 թվականի հունվարին: Այս մեսինջերում հնարավոր է ջնջել հաղորդագրությունն ուղարկելուց հետո 48 ժամերի ընթացքում:  2018-ի հոկտեմբերին նման գործառույթ ունեցավ WhatsApp-ը. նամակները հնարավոր է ջնջել 1 ժամվա ընթացքում:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս